211652_close_icon
views-count11392 դիտում article-date 23:39 21-01-2018

Տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ

Հունվարի 20-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ։ Օրակարգում են եղել 1988թ․ղարաբաղյան շարժման 30-ամյակին և 2008թ․մարտի 1-ի ոճրագործության 10-րդ տարելիցին նվիրված զանգվածային միջոցառումների կազմակերպման հարցերը։ Վարչությունը որոշել է․ 1․ 2018թ․ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կազմակերպել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք, այդ թվում՝ շարժման մասնակիցների ելույթներ, ֆոտոցուցահանդես, կինոֆիլմերի դիտում, շարժման պատմությանը նվիրված գրքի ներկայացում։ 2․ Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ համատեղ 2018թ․-ի մարտի 1-ին Ազատության հրապարակից կազմակերպել մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ։ Նիստում քննարկվել են նաև ընթացիկ քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր