6915 դիտում
23:28 21-01-2018
Հարյուր հազարավոր կանայք բողոքի երթի են դուրս եկել ԱՄՆ-ի փողոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարյուր հազարավոր կանայք դուրս են եկել ԱՄՆ-ի քաղաքների փողոցներ, որպեսզի մասնակցեն կանանց երթում՝ նպատակ ունենալով քաղաքական գործիչների և հասարակության ուշադրություն գրավել անհավասարության խնդիներին:
Նյու-Յորքում ակցիային մասնակցել է մոտ 100 հազ. մարդ, իսկ Լոս Անջելեսում՝ 300 հազար: Երթի ժամանակ ցուցարարների առջև ելույթ են ունեցել դերասանուհիներ Նատալի Պորտմանը, Սքարլեթ Յոհանսոնն ու Եվա Լոնգորիան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը, որի քաղաքականության դեմ էլ են հանդես գալիս ակցիայի մասնակիցները, հեգնանքով է արձագանքել երթին. «Ամբողջ երկրում հիանալի եղանակ է, կանանց երթի համար իդեալական օր:
Դուրս եկեք ու փառաբանեք պատմական շրջանն ու տնտեսության մեջ աննախադեպ հաջողությունները: Կանանց գործազրկության ամենացածր մակարդակն է 18 տարվա ընթացքում», գրել է ամերիկյան առաջնորդը իր թվիթերում:
Առաջին երթը տեղի ունեցավ նախորդ տարի և վերաբերում էր Թրամպի երդմնակալության արարողությանը: Այն դարձավ մեկօրյա բողոքի ամենախոշոր երթը ԱՄՆ-ի պատմության մեջ: Միայն Վաշինգթոնում փողոց էր դուրս եկել ավելի քան կես միլիոն մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1986 դիտում
11:13 10-11-2016
ԱՄՆ-ում հազարավոր քաղաքացիներ են դուրս եկել փողոցներ և բողոքում են Թրամփի հաղթանակի դեմ
5742 դիտում
20:31 21-10-2017
Հազարավոր կատալոնացիներ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
487 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
577 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
439 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել