211652_close_icon
views-count13018 դիտում article-date 20:37 21-01-2018

Մխիթարյանի և Սանչեսի տրանսֆերները կհաստատվեն հաջորդ շաբաթվա սկզբում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակման գործարքը մոտ է ավարտին,սակայն տրանսֆերների մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթվա սկզբում: Երկու ֆուտբոլիստներին էլ անհրաժեշտ է թարմացնել աշխատանքի իրենց թույլատվություններրը, այդ իսկ պատճառով տեղափոխությունների հաստատումը սպասվում է երկուշաբթի, կամ, ինչն ավելի հավանական է՝ երեքշաբթի, հայտնում է BBC-ն: Նշենք, որ Մխիթարյանն արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/21/1087235/]ժամանել է[/url] Լոնդոն՝ բուժզննման, իսկ Սանչեսը՝ Մանչեսթեր: Ակումբները ֆուտբոլիստներին փոխանակում են առանց լրավճարի:

Նմանատիպ նյութեր