211652_close_icon
views-count11211 դիտում article-date 21:22 21-01-2018

«Բորուսիան» Օբամեյանգի համար «Արսենալից» պահանջում է 70 մլն եվրո

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին վաճառել 70 մլն եվրոյից ցածր գումարով: Նշենք, որ Լոնդոնի «Արսենալը» Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ առաջին առաջարկն է արել՝ 50 մլն եվրոյի չափով, սակայն դորտմունդցիները մերժել են այն: Այժմ ակումբները շարունակում են բանակցությունները տրանսֆերի շուրջ:

Նմանատիպ նյութեր