211652_close_icon
views-count6499 դիտում article-date 13:38 21-01-2018

ՌԴ Մուրմանսկի շրջանում ավտոբուսներ են բախվել. կա 4 զոհ, 5 վիրավոր

Այսօր՝ հունվարի 21-ին, ՌԴ Մուրմանսկի շրջանում՝ «Կոլա» դաշնային մայրուղու 1450-րդ կմ հատվածում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ շղթայական ավտովթարում բախվել են 2 ավտոբուս և 2 ավտոմեքենա: Բախման հետևանքով 4 հոգի՝ 56-ամյա տղամարդ և կին, 17-ամյա և 19-ամյա երիտասարդներ, տեղում մահացել են: Եվս 5 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Վթարի փաստով հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր