211652_close_icon
views-count34816 դիտում article-date 12:09 21-01-2018

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ՝ «Ծառայողական պարտականությունները կատարելիս». Ռազմինֆո

Հունվարի 20-ին ադրբեջանական Moderator.az կայքը հայտնել է, որ «ծառայողական պարտականությունները կատարելիս» սպանվել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu)։ Գնդապետի թաղումը հունվարի 21-ին է։ Նյութը ավելի ուշ հեռացվել է այդ կայքից, սակայն դեռևս պահպանվել է «Գուգլ» որոնողական համակարգի [url=https://webcache.googleusercontent.com/search?q=cache%3AKgMsyTF1uL4J%3Awww.moderator.az%2Fnews%2F209151.html%20&cd=1&hl=hy&ct=clnk&gl=am&client=opera]հիշողությունում[/url] («քեշ»)։ Ադրբեջանի ՊՆ-ն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։ Ըստ սոցցանցերում շրջանառվող հիմնական վարկածի՝ զինծառայողը սպանվել է ականի պայթյունից։ Այս վարկածի դեմ է խոսում Ադրբեջանի ՊՆ-ին մոտ կանգնած սոցցանցային էջերից մեկի համակարգողը։ [img]http://st0.shamshyan.com/editor/0694507001516522108338213.png[/img] [b]Ադրբեջանական ռազմական էջի ադմին Թոֆիգ Շահմուրադովը նշում է, որ գնդապետը ականի պայթյունից չի մահացել․ 20․01․2018[/b] Մանրամասներն՝ [url=https://razm.info/120462]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր