211652_close_icon
views-count4111 դիտում article-date 11:27 21-01-2018

Կալիֆոռնիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 2 զոհ

ԱՄՆ Կալիֆոռնիայում ռազմական Apache AH-64 ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին: Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով կա 2 զոհ, ովքեր ուղղաթիռի անձնակազմի անդամներ են: Ուղղաթիռը կործանվել է Լոս Անջելեսի հյուսիս-արևելքում՝ Ֆորտ Իրվին ազգային ուսումնական կենտրոնից ոչ հեռու: Պենտագոնում նշել են, որ սա 2018 թ.-ին առաջին դժբախտ պատահարն է, որի հետևանքով ամերիկացի զինվորականներ են զոհվել:

Նմանատիպ նյութեր