211652_close_icon
views-count9748 դիտում article-date 23:19 20-01-2018

ԱՄՆ-ում մահացել է ռէպեր Ֆրեդո Սանտանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան ռէպ-երգիչ Դերիք Քոոլմենը, որը աշխարհում հայտնի էր Ֆրեդո Սանտանա անվանմամբ, մահացել է 27 տարեկան հասակում: Այդ մասին հայտնել է նրա մտերիմ ընկեր և պրոդյուսեր Մաքսո Քրիմը: Քրիմը նշել է, որ բառեր չի գտնում իր ցավը հայտնելու համար: Երգչի մահվան պատճառները դեռևս չեն նշվում, սակայն ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ նրա առողջական վիճակը սրընթաց վատթարանում է: Հոկտեմբերն Սանտանան տեղափոխվել էր հիվանդանոց՝ երիկամների և լյարդի խնդիրներով, որից հետո պլանավորել էր բուժման կուրս անցնել՝ թմրակախվածությունից դուրս գալու համար: Ֆրեդո Սանտանան Չիկագոյում բնակվող ռէպ-երգիչ Չիֆ Կիֆի ազգականն էր: Երաժիշտի առաջին ալբոմը՝ Trappin Is not Dead, թողարկվել էր 2013թ. հոկտեմբերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր