4513 դիտում
21:47 20-01-2018
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Հունվարի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին։
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՀԲԸՄ ավանդը` հայ ժողովրդի հոգևոր, կրթական, մշակութային կյանքի զարգացման, հայապահպանության գործում:
Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ՀԲԸՄ գործունեության բարձր գնահատականի համար, վստահեցրեց, որ ՀԲԸՄ-ն շարունակելու է իր ազգանվեր և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղված գործունեությունը։
Հանդիպմանը քննարկվեցին ՀԲԸՄ ընթացիկ և հեռանկարային ծրագրերը։ Էդվարդ Նալբանդյանն ու Պերճ Սեդրակյանը անդրադարձան համահայկական օրակարգի հարցերին։ Հանդիպմանը ներկա էր ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը:
Նմանատիպ նյութեր
959 դիտում
16:29 18-02-2015
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
642 դիտում
16:23 13-03-2015
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Նիկարագուայի արտգործնախարարի տեղակալին
677 դիտում
20:44 19-03-2015
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց TV5Monde հեռուստաընկերության պատվիրակությունը
Այս բաժնից
952 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
550 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
373 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը