211652_close_icon
views-count9545 դիտում article-date 19:55 20-01-2018

Գյումրիում կայացավ «Մի խաղալիքի պատմություն» ծրագրի շնորհանդեսը. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր` հունվարի 20-ին, Գյումրու Երիտասարդական Պալատում տեղի ունեցավ «Մի խաղալիքի պատմություն» ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարությանաջակցությամբ «Սերունդների համերաշխություն» ԵՀԿ-ի և Գյումրու Երիտասարդական Պալատի կողմից: Ծրագրի գործընկերն է Վորլդ Վիժն Հայաստան հասարակական կազմակերպությունը` ՍՔԱՅ Ակումբի հետ համատեղ: Ծրագիրը բաղկացած էր երկու փուլից` այցելություն Գյումրիի Ֆ. Նանսենի անվան երեխաներիխնամքի տուն` «Մեկ օր Ֆ.Նանսենի անվ. երեխաների խնամքի տանը» և ծրագրի հիմնական փուլ,որի ընթացքում նախատեսված էր ցուցահանդես և համերգային ծրագիր (Գյումրու ԵրիտասարդականՊալատի, ՍՔԱՅ Ակումբի կամավորների, Գյումրու Ռոք Դպրոցի և Ֆ. Նանսենի անվան Երեխաների խնամքի տան սաների մասնակցությամբ): Ծրագրի առաջին փուլին մասնակցում էին Գյումրու Երիտասարդական Պալատի կամավորները,Պալատի ՍՔԱՅ ակումբի անդամները և Ռոք Դպրոցի սաները, ովքեր այցելել էին Ֆ.Նանսենի անվ.երեխաների խնամքի տուն: Այցելության ընթացքում նախատեսված միջոցառման ժամանակ ելույթներեն ունեցել ինչպես երիտասարդները, այնպես էլ հաստատության սաները: Ծրագրով նախատեսվածէր նաև «Իմ սիրած/երազած փափուկ խաղալիքը» թեմայով նկարների նկարում, որոնք այսօրներկայացված են ցուցահանդեսին: Ծրագրի երկրորդ փուլից առաջ տեղի է ունեցել նախապատրաստական աշխատանք: Ըստհաստատության սաների նկարների, որոնք օգտագործվել են որպես էսքիզներ, պատրաստվել են նմանօրինակ տիկնիկներ: Պատրաստմանը մասնակցել են Երիտասարդական Պալատի կամավորները, ինչպես նաև շահագրգիռ անձինք, ովքեր հետաքրքրված են եղել ծրագրով: Մեր մյուս գործընկերներին, ովքեր միացան ծրագրի հենց այս փուլում մենք անվանական դեռ կանդրադառնանք: Արդյունքում` ըստ 30 երեխայի նույն քանակի նկարների, պատրաստվել է 30 տիկնիկ: Ծրագրի նպատակն էր՝ ապահովել շփում վերոնշյալ երկու խմբերի միջև. ազատ, առանց կարծրատիպերի շփման կարիք ունեն ոչ միայն հաստատության սաները, այլև երիտասարդները, ովքեր ծրագրի շրջանակներում կարողացան առնչվել հաստատության սաների հետ ինչպես կենդանի շփման, այնպես էլ անուղղակի` հուզական ներաշխարհի միջոցով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սաների նկարներն արտացոլում են յուրաքանչյուր հեղինակի զգայական ներաշխարհը, իսկ տիկնիկ պատրաստելն իր հերթին պատրաստողի հուզական-ստեղծագործական աշխարհիարտացոլումն է, կարելի է ասել, որ ծրագրի արդյունքում հնարավոր է եղել հասնել գերնպատակի, երբերկու անձերն առավելագույնս մոտենում են իրար զգայական մի հարթության վրա, որի նյութականկերպարը տիկնիկն է: Իհարկե, սա որակապես հեռու է տիկնիկագործության արվեստի բարձր դրսևորումներից, բայց իր հուզականությամբ չի զիջում վերջինիս: Ծրագրի վերջնական փուլում կազմակերպվել էր փոքրիկ տոն երեխաների համար` հատուկ նվերներով, անակնկալներով և որ ամենակարևորն է` հատուկ ուշադրությամբ լեցուն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր