211652_close_icon
views-count10162 դիտում article-date 16:38 20-01-2018

Հրատարակվել է Լուսինե Թոփուզյանի «Մեծաց շարունակվող զրուցաշար, զրույցներ, դիմապատկերներ, խոհեր» գրքի 1-ին հատորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջերս կայացել է Լուսինե Թոփուզյանի «Մեծաց շարունակվող զրուցաշար, զրույցներ, դիմապատկերներ, խոհեր» գրքի 1-ին հատորի շնորհանդեսը: Գրքի մեջ ընդգրկված են հայ նշանավոր մտավորականների խոսքաշարեր, որոնք երկրի նորանկախացման տարիների բազմաբնույթ իրադարձությունների ժամանակագրային մեկնաբանություններ են: Հայոց մշակույթի, գրականության ոլորտի, պատմական նշանակալի անցուդարձեր են՝ հայ անվանի մարդկանց ստեղծագործական հայրենանվեր գործունեության, իրենց հարուստ, բազմաբեղուն կյանքի, առօրյայի մասին: Նյութերի ցանկում ընդգրկված են մշակույթի հետ առնչվող հետաքրքիր իրադարձություններ, դիմանկարային ակնարկներ: Կան նաև թեմաներ, որոնք քննադատություն, օբյեկտիվ գնահատումներ են պարունակում այն ամենի վերաբերյալ, ինչն առկա է պետական օղակներում, վերին իշխանական շերտերում, հասարակության մեջ տվյալ ժամանակաշրջանի՝ 21-րդ դարաշեմից ներս: Գրքի հրատարակումը հովանավորել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վիրահայ ՀԿ պատվավոր Նախագահ, մոսկվաբնակ Նորայր Թևանյանը: Հեղինակը նշեց, որ գիրքը նվիրում է ամուսնուն՝ ճանաչված լրագրող Օմարի Խեչոյանի հիշատակին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր