211652_close_icon
views-count6529 դիտում article-date 15:20 20-01-2018

Անկարան կրկին Վաշինգտոնին կոչ է արել հրաժարվել Սիրիայի քրդական ջոկատներին աջակցություն ցուցաբերելուց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական և մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցրով խորհրդական Հերբերթ Մաքմասթերի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Վերջինս կրկին հորդորել է, որպեսզի ամերիկյան իշխանություններն այլևս չաջակցեն Սիրիայի քրդական ջոկատներին, հաղորդում է Ria Novosti-ն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական կողմը գրեթե սկսել է նախապես ծրագրած ռազմական օպերացիան Սիրիայի Աֆրին շրջանում, որը մեծապես բնակեցված է քրդերով։ Քրդական ուժերի հետ բախման հետևանքով այսօր 4 թուրք հատուկջակատային է սպանվել, քրդական կողմի կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր