211652_close_icon
views-count21555 դիտում article-date 11:01 20-01-2018

Արծվիկ Մինասյանը ձախողել է. սիգի պաշարները կարող են հասնել կրիտիկական կետի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և նախարարության ենթակայության տակ գտնվող Սևան ազգային պարկի ղեկավարությունն ամբողջովին ձախողել են Սևանում ձկնորսության արգելքի ապահովումը, ինչը հարուցել է բարձրագույն ղեկավարության դժգոհությունը, և չի բացառվում, որ ազգային պարկում կլինեն լուրջ կադրային տեղաշարժեր։ Բանն այն է, որ դեկտեմբերի վերջից մինչև հունվարի 15-ն արգելված էր Սևանում որս կատարելը, սակայն այդ ընթացքում ոչ միայն առավոտյան «ծով» դուրս եկող նավակների պակաս չի նկատվել, այլև ձկան գնի արհեստական բարձրացումը մեծացրել է պահանջարկը, ինչը հանգեցրել է որսի ծավալների աճի։ Վտանգ կա, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում հատկապես սիգ տեսակի ձկան պաշարները կարող են հասնել կրիտիկական կետի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր