211652_close_icon
views-count3841 դիտում article-date 08:44 20-01-2018

Քաղաքական կոռուպցիայի դեմ ուղղված քայլեր են կատարվելու․ Սվիտալսկին ուշագրավ բացահայտում է արել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին ուշագրավ բացահայտում է արել: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը, առանց սպասելու հաջորդ ընտրություններին, քաղաքական կոռուպցիայի դեմ ուղղված քայլեր է նախաձեռնել: Դեսպանը հավելել է, թե այդ օրենսդրական քայլերի ընդունումից և իրականացումից հետո ընտրությունները կդառնան ավելի մաքուր, արդար և ավելի լավը: Նա, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, այլ խորհուրդ է տվել դա հարցնել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից փորձեց ճշտել տեղեկությունը, սակայն, ապարդյուն: Նշենք նաև, որ այս ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել ու շրջանառության մեջ է դրվել ՀՀ Ընտրական օրենսգրքի մի նախագիծ, որտեղ, սակայն, իրավական ամրագրումներ են ներկայացված վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Իսկ քաղաքական կոռուպցիայի՝ ընտրակաշառքի վերաբերյալ չկա որևէ բառ: Չի բացառվում, այնուամենայնիվ, որ հիմա ԸՕ ևս մեկ նախագիծ է մշակվում, բայց քանի որ դեռ չի ավարտվել, շրջանառության մեջ չի դրվել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր