211652_close_icon
views-count36130 դիտում article-date 00:22 20-01-2018

Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» իր թիմակիցներին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը շուտով կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», արցունքն աչքերին Քարինգտոնում գտնվող մարզաբազայում հրաժեշտ է տվել թիմակիցներին, հայտնում է [url=http://www.dailymail.co.uk/sport/football/article-5289375/Man-Uniteds-Henrikh-Mkhitaryan-sheds-tear-leaves.html]DailyMail[/url]-ը: «Արցունքներ շատ կային, քանի որ Մխիթարյանը բավական մեծ հեղինակություն էր վայելում «Յունայթեդում: Գիտեմ, որ նա այնքան էլ գոհ չէր, թե ինչպես ընթացավ այս գործարքը: Նա հասկանում է, որ «Արսենալում» ավելի շատ խաղային պրակտիկա է ունենալու, սակայն կցանկանար հեռանալ իր նախընտրելի պայմաններով», պատմել է «Մանչեսթեր Յունայթեդի» անանուն ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր