211652_close_icon
views-count112181 դիտում article-date 22:40 19-01-2018

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW X5-ը, Օpel-ը, Toyota Land Cruiser-ն ու Toyota Camry-ն. կան վիրավորներ. ժամանել են ՀՀ և Երևանի ՃՈ պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի 53 շենքի դիմաց բախվել են BMW X5 մակնիշի 55 ՍՍ 009 համարանիշի և Օpel մակնիշի 34 TM 540 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո Օpel-ը բախվել է Toyota Land Cruiser 001 CC 02 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Camry մակնիշի 77 MR 770 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ՀՀ ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով շրջադարձ է կատարել, ստեղծել վթարային իրավիճակ, ինչից հետո տեղի է ունեցել բախումը: Հետաքննիչ Ա. Իսախանյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: *** 20.01.2018 09։30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ՃՈ հետաքննչական բաժանմունքում պարզվել է՝ Opel-ը վարել է Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 31-ամյա Գրիգոր Անդրեասյանը, BMW X5-ը վարել է Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի բնակիչ, 45-ամյա Էդգար Երանոսյանը, Toyota Land Cruiser-ը վարել է Երևան քաղաքի Արհեստավորների փողոցի բնակիչ, 31-ամյա Արսեն Հարությունյանը, իսկ կայանված վիճակում գտնվող Toyota Camry-ն պատկանում է Երևան քաղաքի Նոր Նորքի 11 փողոցի բնակիչ, 23-ամյա Հարություն Մաղաքյանին։ Վթարի հետևանքով BMW-ի վարորդ Է. Երանոսյանը, նրա ուղևոր՝ 22-ամյա Թամարա Երանոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ Opel-ի ուղևորներ՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչներ, 18-ամյա Յուրա Սողոմոնյանը, 19-ամյա Ռաֆայել Սողոմոնյանը և Opel-ի վարորդ Գ. Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր