211652_close_icon
views-count12514 դիտում article-date 22:01 19-01-2018

Մանկասայլակով մայրը հրաշքով է խուսափում քամուց տապալվող ծառի տակ հայտնվելուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է մանկասայլակով մայրը հրաշքով խուսափում քամուց տապալվող ծառի տակ հայտնվելուց: Դեպքը տեղի է ունեցել Նիդերլանդներում, որտեղ երեկ՝ հունվարի 18-ին, ուժգին քամի էր բարձրացել: [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/18/1087075/]Հիշեցնենք,[/url] որ Նիդերլանդներում երեկ մոլեգնող «Սուրբ Հուդա» փոթորիկը 3 մարդու կյանք է խլել: 130մ/վ արագությամբ քամուց ծառեր են շրջվել: ՈՒժեղ քամին շրջել է նույնիսկ բեռնատար մեքենաներ, քշել մարդկանց, վնասել տներ ու շինություններ: Նիդերլանդների օդանավակայանը հետաձգել է միջազգային ավելի քան 40 ավիաչվերթ՝ փոթորկի հետ կապված:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր