211652_close_icon
views-count32221 դիտում article-date 19:57 19-01-2018

Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը «Բերնլիի» հետ խաղի հայտացուցակում չի լինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Արսենալի» հետ բանակցություններին՝ Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակման գործարքի շուրջ: «Բնականաբար, բոլորն էլ գիտեն բանակցությունների մասին, մանավանդ՝ հաշվի առնելով, որ «Արսենալի» մարզիչն արդեն բաց հայտարարել է դրա մասին: Այնպես որ, իմաստ չունի ինչ որ բան հերքել կամ թաքցնել: Սակայն գործարքը ձևակերպված չէ, ընդհանրապես: Ներկա պահին Մխիթարյանը մեր խաղացողն է, իսկ Սանչեսը՝ «Արսենալի»: Վաղը մենք խաղ ունենք, այնպես որ ես ցանկանում եմ այս իրավիճակից անջատվել և կենտրոնանալ ավելի կարևոր բաների վրա: Չգիտեմ, թե ինչու է գործարքը ձգձգվում: Իմ դերը կայանում է միայն նրանում, որ ես նշում եմ պատճառը, թե ինչու է խաղացողն ինձ դուր գալիս: Ուրիշ ոչինչ: Մխիթարյանը «Բերնլիի» հետ խաղին չի հայտավորվելու: Սակայն նա լավ մարզավիճակում է, լավ է մարզվում», ասել է Մոուրինյոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր