211652_close_icon
views-count3119 դիտում article-date 23:19 19-01-2018

Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը պարգևատրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հայտարարված «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի հաղթողներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ Դավիթ Օհանյանը կարևորել է համագործակցությունը մասնավոր հատվածի հետ: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ մրցույթի մասնակիցների շնորհիվ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորումը տարեցտարի դառնում է ավելի ճոխ և գեղեցիկ: Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը: «Ամանորի լավագույն ձևավորում» և «Լավագույն տոնական ձևավորված պատշգամբ» անվանակարգերում հաղթող է ճանաչվել Հովհաննես Մարությանը: Ամանորի ձևավորման գործընթացում յուրահատուկ մոտեցում ունենալու համար մրցանակի են արժանացել «Տաշիր Գրուպ» և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունները: «Ամանորի լավագույն ձևավորում 2018» մրցույթին ակտիվ մասնակցության և համացանցային քվեարկությամբ 1-ին տեղը զբաղեցնելու առթիվ պարգևատրվել է Հայաստանի Հանրային ռադիոյի անձնակազմը, իսկ 2-րդ տեղը զբաղեցրել է Երևանի թիվ 181 հիմնական դպրոցը: «Ամանորի լավագույն ձևավորում վարչական շրջանում» անվանակարգում 1-ին տեղը գրավել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, 2-րդ տեղը զբաղեցրել են Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա, իսկ 3-րդը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը: «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթի շրջանակում պարգևատրվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գործող հետևյալ կազմակերպությունները. Ավան վարչական շրջան. 1-ին տեղ՝ «Ֆասթ Քարթ» ՍՊԸ 2-րդ տեղ՝ «Ոսկե Գագաթ» ՍՊԸ 3-րդ տեղ՝ «Մելնիցա Ֆուդ» ՍՊԸ Աջափնյալ վարչական շրջան. 1-ին տեղ՝ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» 2-րդ տեղ՝ «Մառկ սերվիս» ՍՊԸ 3-րդ տեղ՝ «Նոր Զովք» ՍՊԸ Արաբկիր վարչական շրջան. 1-ին տեղ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոն 2-րդ տեղ՝ «Ավետիսյան Լուիզա Հարությունի» Ա/Ձ 3-րդ տեղ՝ «Սպիտակ տնակ» ՍՊԸ Դավթաշեն վարչական շրջան. 1-ին տեղ՝ «Կարեն - 5» Ա/Ձ 2-րդ տեղ՝ «Իրինա Սարգսյան» Ա/Ձ 3-րդ տեղ՝ «Գիսանե» ՍՊԸ Կենտրոն վարչական շրջան. 1-ին տեղ՝ «Վիլլա Մոնտեսորի» կենտրոն 2-րդ տեղ՝ «Կոֆիսթորի» ՍՊԸ 3-րդ տեղ՝ «Թայմլես» ՍՊԸ Էրեբունի վարչական շրջան. 1-ին տեղ՝ «Իզի թրեյդ» ՍՊԸ 2-րդ տեղ՝ «Նարինե Խանզադյան» Ա/Ձ Նոր Նորք վարչական շրջան. 1-ին տեղ՝ «Ֆրիզե» ՍՊԸ 2-րդ տեղ՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ 3-րդ տեղ՝ «Տիտան-93» ՍՊԸ Նորք-Մարաշ վարչական շրջան. 1-ին տեղ՝ «Նյու Սքայ գրուպ» ՍՊԸ 2-րդ տեղ՝ «Գուանցա Ռիելթի» ՍՊԸ 3-րդ տեղ՝ «Ծաղիկ Սերոբյան» Ա/Ձ Նուբարաշեն վարչական շրջան. 1-ին տեղ՝ «Մհեր Սողոմոնյան» Ա/Ձ 2-րդ տեղ՝ «Մարինե Պարունակյան» Ա/Ձ 3-րդ տեղ՝ «Գոհար Դավթյան» Ա/Ձ Շենգավիթ վարչական շրջան. 1-ին տեղ՝ «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիր 2-րդ տեղ՝ «Գևորգ Խաչատրյան» Ա/Ձ 3-րդ տեղ՝ «Մեծ Տոնավաճառ»ՍՊԸ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան. 1-ին տեղ՝ «Դալմա Գառդեն Մոլ» կենտրոն 2-րդ տեղ՝ «Արմենակոբ» ՍՊԸ 3-րդ տեղ՝ «Նորայր Սարգսյան» Ա/Ձ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան. 1-ին տեղ՝ «Դեկորա-Գրուպ» ՍՊԸ 2-րդ տեղ՝ «Իմէքս Գրուպ» ՍՊԸ 3-րդ տեղ՝ «Էդգար Պետրոսյան» Ա/Ձ

Նմանատիպ նյութեր