211652_close_icon
views-count21078 դիտում article-date 17:49 19-01-2018

Մեկնարկեց «Ելք» դաշինքի՝ ընդդեմ թանկացումների բողոքի ակցիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 19-ին, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկեց «ԵԼՔ» դաշինքի՝ «Ոչ՛ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսով երթը։ Որևէ քաղաքական ուժ հայտարարությամբ չի միացել դաշինքի նախաձեռնած թանկացումների դեմ պայքարին: Երթը մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակից, դեպի Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Թումանյան փողոց, և կավարտվի Հյուսիսային պողոտայում։ Մինչ երթի մեկնարակը, ԵԼՔ դաշինքի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը հանդես եկան կարճ ելույթներով: Ըստ Ն. Փաշինյանի՝ փետրվարի 5-ին իրականացվելու է հաջորդ երթը, որն ունենալու է կոնկրետ նպատակ և պահանջ: Եթե մինչ այդ իշխանությունը չնախաձեռնի Հարկայինի օրենսգրքի փոփոխություն, ուրեմն, ԵԼՔ-ը վերջնական տեսքի է բերում Հարկայինի օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին իր տարբերակը և երթով կարձանագրի իր հաջորդ քայլը և կպահանջի, որպեսզի ԱԺ պատգամավորների մեկ քառորդը ստորագրի այդ օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ, որպեսզի այդ գները հետողորմյա արվեն: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+

Նմանատիպ նյութեր