211652_close_icon
views-count4678 դիտում article-date 17:08 19-01-2018

Արթուր Դավթյանը համաշխարհային բարձր դասի մարմնամարզիկների ցանկում է

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանին միջազգային ֆեդերացիան ընդգրկել է 2016-2017 թվականների բարձր դասի մարզիկների ցանկում: Հայ մարմնամարզիկը շքանշան է ստացել միջազգային ֆեդերացիայի կողմից: Դավթյանը 2016 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (հենացատկեր): Նույն տարում նա մասնակցել է Ռիոյի ամառային օլիմպիական խաղերին: 2017-ին Արթուրը հաղթել է միջազգային մրցաշարերում ու նվաճել տարբեր հարգի մեդալներ: Նա առաջին հայ մարմնամարզիկն է, որն անկախ Հայաստանի տարիներին աշխարհի առաջնությունում բազմամարտում անցել է եզրափակիչ (2017 թ.): Բարձր դասի մարմնամարզիկների ցանկում հայտնվում են աշխարհի առաջնության եզրափակչում հանդես եկած մարզիկները: Արթուր Դավթյանը Հայաստանի չորրորդ մարմնամարզիկն է, որն արժանացել է այդ շքանշանին: Բարձր դասի մարմնամարզիկների ցանկում Հայաստանից ընդգրկվել են նաև Նորիկ Սարգսյանը (1996 թ.), Հարություն Մերդինյանը (2010 թ.) և Վահագն Դավթյանը (2015 թ.):

Նմանատիպ նյութեր