211652_close_icon
views-count69841 դիտում article-date 15:17 19-01-2018

Ոստիկանության Կենտրոնական բաժինը ճանաչվել է 2017 թվականի Երևան քաղաքի լավագույն ստորաբաժանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր հունվարի 19-ին ՀՀ Ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստի ժամանակ, որը ղեկավարում էր ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, հայտնի է դարձել, որ Ոստիկանության հատուկ հանձնաժողովը, հաշվի առնելով 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, ընտրել է Ոստիկանության նախորդ տարվա լավագույն ստորաբաժանումները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներից լավագույնը ճանաչվեց Ոստիկանության Կենտրոնական բաժինը (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյան), իսկ Ոստիկանության մարզային վարչությունների ենթակա ստորաբաժանումներից լավագույնի կոչմանն արժանացավ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Ոստիկանության Հրազդանի բաժինը (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Կարեն Գրիգորյան)։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/19/1087084/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հունվարի 19-ին, ՀՀ Ոստիկանության վարչական շենքում տեղի էր ունենալու ՀՀ Ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստ։ Նիստին մասնակցելու համար Երևան էին ժամանել Ոստիկանության մարզային վարչությունների պետերը, տարածքային բաժինների պետերը։ Ներկա էին լինելու Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների պետերը, օպերգծով տեղակալները, Ճանապարհային Ոստիկանության և Ոստիկանության պետական պահպանության, Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունների ղեկավար կազմը։ Հանրապետությունում օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես էր գալու ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, այնուհետը ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանին կատարված աշխատանքների մասին զեկուցելու էին Ոստիկանության Զորքերի հրամանատար, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը և Ոստիկանության կազմակեպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն ու Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր