211652_close_icon
views-count60774 դիտում article-date 14:51 19-01-2018

Երևանում՝ «Երևան Սիթի»-ում աղմկահարույց սպանություն կատարող 55-ամյա ճիվաղը տեղափոխվելու է դատարան, որտեղ որոշվելու է նրա կալանավորման հարցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնակատար Նորայր Հարությունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Լևոն Քաջազնունին միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի 55-ամյա Սերգեյ Վարդանյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է դեկտեմբերի 22-ին Նոր Նորք վարչական շրջանի «Երևան Սիթի»-ի տարածքում առանձնակի դաժանությամբ 61-ամյա Լևոն Ասատրյանին սպանելու մեջ։ Ճիվաղը սպանությունից հետո դիմել էր փախուստի, ու նրան երկար ժամանակ որոնում էին Ոստիկանության ստորաբաժանումներն ու երբ Երևան քաղաքի Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի ծառայողները հայտնաբերել էին, տականքը ինքնագոհ հայտարարել էր, թե չի էլ փոշմանում կատարվածի համար։ Տեղեկությունները, որ իբրև ճիվաղը իր զոհին սպանել է թերակշռման հետ կապված, իրականությանը չի համապատասխանում։ Այդ ամենը նա մտացածին ձևի տարածել է, որպեսզի ալիբի ստեղծի, թե սպանվածը մինչ այդ կշռաքարով հարվածել է իրեն, սակայն կան վկաներ, ովքեր հայտնել են, որ այդ ամենը սուտ է։ Նա է անհեթեթ վիճաբանության մեջ մտել սպանվածի հետ. սպանությունը կատարելուց օրեր առաջ իր ձեռքի պայուսակով ինքն է հարվածել սպանվածին, իսկ սպանության օրն արդեն թուրք դահիճ Սաֆարովի հոգեբանությամբ թիկունքից գաղտագողի հարվածել է իր համար առևտուր անող, միամիտ նստած զոհի պարանոցին՝ հարվածելով 2 անգամ։ Դատավորը դռնփակ դատական նիստն անցկցնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ պետք է որոշում կայացնի՝ բավարարո՞ւմ է ավագ քննիչի միջնորդությունը, որպես խափանման միջոց ստահակին երկամսյա կալանքի վերցնելու հարցում։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/17/1086918/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյան), Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության //վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան), Ոստիկանության Երևան քաղաքի վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան), նույն վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյան) և Ոստիկանության Նոր Նորքի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյան) գլխավորությամբ հայտնաբերել էին 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Երևան Սիթի»-ում 61-ամյա Լևոն Ասատրյանին սպանելու մեջ կասկածվողին։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նրան հայտնաբերել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Արմեն Գևորգյանի, օպերլիազորներ Վահրամ Խոռխոռունու և Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ և նրանք հանձնարարությունը ստացել են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ս. Ասատրյանից և 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ա. Մարգարյանից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները կասկածյալին հայտնաբերելու նպատակով մայրաքաղաքում ու մարզերում շրջել էին 5 հազարից ավելի տարածքներ, այդ թվում եղել էին առևտրի կենտրոններում, բացօթյա և փակ շուկաներում, անգամ եղել էին այնպիսի տարածքներ, որտեղ հասնելու համար հաղթահարել էին ոտքով մի քանի կիլոմետրեր, քանի որ մարզային այդ հատվածներում ճանապարհը եղել էր ձյունապատ, մեքենայով հնարավոր չէր եղել անցնել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը 55-ամյա Սերգեյ Վարդանյանն է, ով հայտնաբերվել էր Էրեբունի վարչական տարածքում։ Նա անգամ չէր զղջացել իր կատարածի համար՝ ասելով, որ դեպքից օրեր առաջ ինքը փորձել էր սպանվածի կշեռքից օգտվել, սակայն սպանվածն իրեն պատասխանել էր, որ կշեռքը չի աշխատում և նա սպանվածին ասել էր. «Եթե չի աշխատում, ինչո՞ւ ես օգտագործում», և սպանվածը իբրև թե հայհոյանքներ էր տվել իր հասցեին և կշռաքարով հարվածել իրեն, և օրեր անց ինքը վրեժ էր լուծել նրանից։ Ք Կասկածյալ Ս. Վարդանյանը տեղափոխվել էր Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվելու էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Ոստիկանության օպերատիվ-հետախուզական և կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներն անմիջապես ղեկավարել էր ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ [b]Սպանության կասկածանքով ձերբակալված 55-ամյա Սերգեյ Վարդանյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0426198001516359444651425.jpg[/img] [b]*** 19:30[/b] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Սերգեյ Վարդանյանը կալանավորվել է ու նրան դատարանից տեղափոխել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութերը՝ ՀՀ Ոստիկանության և Գագիկ Շամշյանի Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր