211652_close_icon
views-count4359 դիտում article-date 12:37 19-01-2018

Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։ MarkerWatch-ի փոխանցմամբ՝ գնանկումը պայմանավորված է ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների ու բենզինի պաշարների ավելացմամբ։ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.98 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 68.63 ԱՄՆ դոլար։ Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.2 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 63.17 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր