211652_close_icon
views-count4704 դիտում article-date 10:20 19-01-2018

Կարեն Կարապետյանի հանձնարարականներից առանցքայինները մնում են թղթի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նշանակվելով ՀՀ վարչապետ՝ Կարեն Կարապետյանն աշխատանքային գործունեությունը սկսեց ամենա­տարբեր ոլորտների վերաբերյալ հանձնարարականներ տալով: Սակայն նրա հանձնարարականներից ամենաառանցքայիններն այդպես էլ իրականություն չեն դարձել՝ մնալով թղթի վրա: «Ժողովուրդ»-ը փոքր ու­սումնասիրություն է անցկացրել և պարզել, որ իրականություն են դարձել այն հանձնարարականները, որոնք ենթադրում էին օպտիմալացում, ծախսերի կրճատում: Այդպես պետական կառավարման համակարգում լու­ծարվեցին ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, ՓԲԸ-ներ, օպտիմալացվեցին նաև որոշ ուսումնական հաստատություններ: Անգամ «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի մասին վարչապետը շատ է սիրում խոսել, այդպես էլ ըստ էության իրականություն չի դարձել: Էլ չենք խոսում սննդամթերքի որակի և անվտանգության բարձրացման մասին, նրա ձևակերպմամբ, «շանտղությունը», միևնույն է, շարունակվում է: Ասել է, թե Կարեն Կարապետյանի «դմփոց- ռեֆորմներն» այդպես էլ մնացել են օդից կախված»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր