42502 դիտում
09:59 19-01-2018
ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին կոլեգիայի ընդլայնված նիստում բարձրաստիճան ոստիկանները ներկայացնելու են իրենց կատարած աշխատանքների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 19-ին, ՀՀ Ոստիկանության վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ Ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստին մասնակցելու համար Երևան են ժամանել Ոստիկանության մարզային վարչությունների պետերը, տարածքային բաժինների պետերը։
Ներկա են լինելու Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների պետերը, օպերգծով տեղակալները, Ճանապարհային Ոստիկանության և Ոստիկանության պետական պահպանության, Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունների ղեկավար կազմը։
Հանրապետությունում օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է գալու ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, այնուհետը ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանին կատարված աշխատանքների մասին զեկուցելու են Ոստիկանության Զորքերի հրամանատար, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը և Ոստիկանության կազմակեպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն ու Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը։
Ընդլայնված նիստին ներկա են լինելու նաև Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ղեկավար կազմը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+