211652_close_icon
views-count59361 դիտում article-date 03:17 19-01-2018

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից 2018թ. հունվարի 18-ից որպես անհայտ կորած որոնվում է

Հայտնվում է, որ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից 2018թ. հունվարի 18-ից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Դավիթի Չամուրյանը, ծնվ. 2002 թ., ով 2018թ. հունվարի 18-ին ժամը 00:30-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել: Արտաքին նկարագիրը՝ հասակը 165սմ, միջին մարմնակազմությամբ, մուգ շականակագույն, միջին երկարությամբ մազերով, օվալաձև դեմքով, հոնքերը՝ խիտ , իրարից առանձին, աչքերը՝ շականակագույն, քիթը՝ ուղիղ, միջին մեծության, շրթունքները՝ բարակ, ականջները՝ միջին մեծության: Հագին եղել է սև գույնի զամշից սպորտային կոշիկներ, սև գույնի ջինսե տաբատ, սև գույնի կաշվից կիսավերարկու, սև գույնի սպիտակ զոլերով բլուզ: Նշված անձի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրվում է զանգահարել 102 և 031258554, 031231861, 077727578, 093323980 հեռախոսահամարներով կամ դիմել մոտակա ոստիկանության բաժին: Շնորհակալություն համագործակցության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր