211652_close_icon
views-count54823 դիտում article-date 21:33 18-01-2018

Երևանում թալանել են սիրված ու ճանաչված երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի տղային

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են սիրված ու ճանաչված երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի տղային՝ 34-ամյա Արտյոմ Պետորսյանին պատկանող ավտոմեքենան: Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ հունվարի 17-ին, ժամը 22:30-ի սահմաններում Ա. Պետրոսյանը ահազանգել է Ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 19:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում Մանթաշյան փողոցի 28/ա շենքի բակից գողացել են իրեն պատկանող Volkswagen Touareg մակնիշի 91 TD 991 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները: Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կարագուլյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Մկրտչյանի կողմից նութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պետրոսյանը աշխատում է «ՍԲԱՔՍԱԼՔԻՆԳ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ [color=#EF2929]azatutyun.am[/color]-ի

Նմանատիպ նյութեր