211652_close_icon
views-count80526 դիտում article-date 20:46 18-01-2018

Երևանում 29-ամյա վարորդը Niva-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, իսկ մի կին էլ նկարահանում էր Ոստիկանության գործողությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 61/1 հասցեի դիմաց, 29-ամյա Արամ Գաբրիելյանը իր վարած ВАЗ 2121 (Niva) մակնիշի 01 UU 682 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցը հատել է հետիոտնի համար չթույլատրված հատվածով, տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվել է բժշկական փորձաքննության ու պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում հաճախակի են լինում վրաերթեր հենց հետիոտների մեղքով և անգամ այսօր դեպքի վայրում աշխատող Ճանապարհային Ոստիկանության ծառայողները ու հետաքննիչը իրենք էին ականատես լինում, թե ինչպես են վայ հետիոտները չթույլատրելի հատվածով անցնում ճանապարհը՝ իսկական պատուհաս դառնալով վարորդների գլխին: Մինչ դեպքի վայրում ավագ հետաքննիչ Գ. Ավետիսյանը տեղազննություն էր կատարում, մի կին, ով, հավանաբար, վարորդ Ա. Գաբրիելյանի մտերիմն էր, բջջային հեռախոսով տեսանկարահանում էր ողջ գործընթացը: Հավավքածներն էլ տեսնելով դա, կատակում էին, ասելով. «Էս կնիկը երևի մանկուց երազել է վթար նկարել: Էսպես որ գնա, կարող է հայաստանյան մի քանի հեռուստաընկերությունների ձեռնոց նետել ու սերիալ նկարել, երևի մոտը լավ էլ ստացվում է»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր