2834 դիտում
18:32 18-01-2018
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 18-ին, խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Սահմանադրության փոփոխությունների նոր կարգավորումների ներքո հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով նախատեսվող փոփոխություններին:
Խորհրդակցության ժամանակ հանձնաժողովի անդամներն իրենց մոտեցումներն ու առաջարկություններն են ներկայացրել տնտեսական մրցակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր խնդիրների և առաջնահերթ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմման վերաբերյալ Նախագահի մոտ օրերս կայացած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում` բարձր կենտրոնացվածություն ունեցող սոցիալական շուկաների մշտադիտարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքը: Անդրադարձ է եղել նաև վերջին տարիներին հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններով իրականացված աշխատանքներին, ձեռքբերումներին և խնդիրներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1718 դիտում
17:18 12-10-2019
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների հետ
1428 դիտում
13:58 02-03-2015
Ա. Շաբոյանը վերանշանակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»