211652_close_icon
views-count3785 դիտում article-date 16:46 18-01-2018

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությամբ մշակվող ծրագրերով կչեզոքացվեն և կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը

Կառավարությունն այսօրվա նիստում հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ճանաչված չորս ոլորտների համար մշակված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրերը մեկ տարվա ընթացքում իրականացնելու նպատակով լրացումներ է կատարել 2015 թ. սեպտեմբերի 25-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Այդ որոշմամբ հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը, որով առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտները ճանաչվել են թիրախային: Գործող ռազմավարությամբ խնդիր է դրված մշակել միջոցառումների ծրագրեր, որոնք ուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը և նվազեցմանը:

Նմանատիպ նյութեր