211652_close_icon
views-count8051 դիտում article-date 15:19 18-01-2018

Թեհրանում անցկացվել է «Հայաստան. մշակութային երեկո» խորագրով միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և Իրանի ազգային թանգարանի կողմից կազմակերպվեց «Հայաստան. մշակութային երեկո» միջոցառումը, որին մասնակցեցին ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության փոխնախագահ Մոհամադ Հասան Թալեբիանը և պետական այլ պաշտոնյաներ, իրանական մշակութային և հասարակական գործիչներ, Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարյանը, պատգամավորական ժողովի ու թեմական խորհրդի անդամներ և հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: Միջոցառումը նվիրված էր 2017թ. հոկտեմբերի 17-ից բացված և երեք ամիս տևած «Հայաստան և Իրան. հողի հիշողությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի աշխատանքների ամփոփմանը: Երեկոյի ընթացքում տեղի ունեցան «Հայաստան և Իրան. հողի հիշողությունը» կատալոգի և Մարիամ Դարայի հեղինակած «Ուրարտական սեպագիր արձանագրություններ Իրանից» գրքի շնորհանդեսները: Ելույթներով հանդես եկան դեսպան Արտաշես Թումանյանը, Մոհամադ Հասան Թալեբիանը, Իրանի ազգային թանգարանի տնօրեն Ջեբրաիլ Նոքանդեն և այլոք: Բոլոր ելույթներում անդրադարձ եղավ վերոնշյալ մշակութային միջոցառման բացառիկ հաջողությանը, նշվեց, որ ցուցահանդես է այցելել 45 հազար իրանցի և օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ուսանողներ, գիտնականներ, հետազոտողներ, միջազգային կառույցների ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և այլն: Ցուցահանդեսի անցկացման եռամսյա ժամանակահատվածում տեղի ունեցան մի շարք գիտագործնական կոնֆերանսներ: ԻԻՀ ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին ցուցահանդեսի աշխատանքների ընթացքը: Հազարավոր մարդիկ հաղորդակցվեցին ուրարտական մշակույթի և քաղաքակրթության բարձր արժեքներին. մի բան, որ լավագույնս խորհրդանշում է հայ-իրանական հինգհազարմյա պատմությունը: Երեկոյի ընթացքում համերգային ծրագրերով հանդես եկան երաժշտական խմբեր, ներկայացվեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլոց ստեղծագործությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր