211652_close_icon
views-count6688 դիտում article-date 13:20 18-01-2018

Թուրքիան Սիրիայի սահմանի մոտ տեղակայված իր զորքը մարտական բարձր պատրաստության է բերել

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հրահանգով Սիրիայի հետ սահմանային գոտում տեղակայված թուրքական զորքը բերվել է մարտական բարձր պատրաստության։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, չի բացառվում, որ Թուրքիան մարտական օպերացիա սկսի Սիրիայի Աֆրին շրջանում, որը մեծապես բնակեցված է քրդերով։ Հաթայ նահանգի Հասսա և Քըրըքխան շրջաններ են ուղարկվել տանկեր, իսկ օպերացիա սկսելու մասին հարցը դրված է իշխանությունների օրակարգում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը ընթացիկ շաբաթում կարող է Աֆրինում և Մանբիջում մարտական գործողություններ ձեռնարկել։

Նմանատիպ նյութեր