211652_close_icon
views-count15280 դիտում article-date 10:23 18-01-2018

Շուշան Պետրոսյանը չի ցանկանում այդ մասին խոսել, քանի որ որդին տրավմայի է ենթարկվում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ֆեյբուքյան տիրույթում մեծ աղմուկ բարձրացրեց Շուշան Պետրոսյանի վերջին ելույթը ԱԺ ամբիոնից: Բանակի թեմայով պատգամավորի հնչեցրած հուզական ելույթից հետո ֆեյսբուքյան օգտատերերը լայնամասշտաբ հարձակում սկսեցին նրա դեմ: Որոշները Պետրոսյանին պաթոսի համար քննադատելուց ու կիսահայհոյախառն հայտարարություններից հետո անցան նաեւ պատգամավորի ավագ որդուն: Մեղադրանքներ էին հնչում, որ ԱԺ ամբիոնից բանակի ու հայրենիքի մասին պաթոսախառն ելույթներ ունեցող Շուշան Պետրոսյանն իր որդուն բանակ չի ուղարկել: Թերթի թղթակցին Շուշան Պետրոսյանն ասել է, չի ցանկանում այդ մասին խոսել, քանի որ որդին տրավմայի է ենթարկվում: Մեր տեղեկություններով, Շուշան Պետրոսյանի որդին առողջական խնդիրներ ունի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր