211652_close_icon
views-count4765 դիտում article-date 15:45 18-01-2018

Ամերիկացի փորձագետները գնահատել են Հյուսիսային Կորեայի միջուկային պոտենցիալը

Հյուսիսային Կորեան ամենայն հավանականությամբ ունի մոտ 20 միջուկային մարտագլխիկ, և չի բացառվում, որ ևս 60 մարտագլխիկ ստեղծելու նյութեր ունի։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ամերիկացի հայտնի միջուկային փորձագետներ Հանս Էրիսթինսենին և Ռոբերթ Նորրիսին։ Վերջիններիս հոդվածը հրապարակվել է «Միջուկային փորձագետների լրագիր» ամսագրում։ «Հիմնվելով հասանելի տեղեկատվության վրա՝ մենք զգուշությամբ գնահատում ենք մարտագլխիկների քանակը, որոնց համար Հյուսիսային Կորեան կարող էր բավականաչափ ռադիոակտիվ նյութեր արտադրել՝ 30-60, և հավաքել մինչև 20 մարտագլխիկ։ Հնարավոր է, որ Հյուսիսային Կորեան միջուկային մարտագլխիկներ ունի ցածր հեռահարության հրթիռների համար ևս, ինչպիսին «Նոդոն»-ն է»,-ասված է հոդվածում։

Նմանատիպ նյութեր