211652_close_icon
views-count17094 դիտում article-date 21:25 17-01-2018

Ապրիլյան պատերազմի մասնակից Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 25 տարեկան

Այսօր՝ հունվարի 17-ին, ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 25 տարեկան: Մերուժան Ստեփանյանը ծնվել է 1993 թվականի հունվարի 17-ին Գյումրի քաղաքում: Սովորել է Գյումրու Մուշ թաղամասի թիվ 42 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ուսումն ավարտելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան և սկսել աշխատել: Մերուժանը զբաղվում էր նկարչությամբ, երգում էր, ինչպես նաև նվագում էր շվի: Բանակում կարգապահ ծառայության համար ստացել է ավագ-լեյտենանտի կոչում: 2016 թվականի ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Թալիշի մարտական դիրքերից մեկը պաշտպանելիս, հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում, զոհվել է ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը և Վիկտոր Յուզիխովիչը: Նշենք, որ Մերուժան Ստեփանյանը, Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանն ու Վիկտոր Յազուխովիչը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ [url=http://artsakhpress.am/arm/news/79317/aprilyan----paterazmi---masnakic---meruzhan---stepanyann---aysor-kdarnar-25-tarekan.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր