211652_close_icon
views-count35018 դիտում article-date 20:26 17-01-2018

Ավտովթարներ Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի վրա միանգամից տեղի է ունեցել 3 ավտովթար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 17-ին, միանգամից մի քանի ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Աշտարակի կամրջի վրա, բախվել են KIA մակնիշի 841 AC 61 համարանիշի, Toyota մակնիշի 23 CL 378 համարանիշի և Nissan մակնիշի 35 CX 268 համարանիշի ավտոմեքենաները, այնուհետև ВАЗ 21723 մակնիշի 35 MT 542 համարանիշի և Opel մակնիշի 35 FU 540 համարանիշի ավտոմեքենաները, որից հետո էլ բախվել են Opel մակնիշի 35 TL 030 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 35 OZ 038 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր