211652_close_icon
views-count43267 դիտում article-date 19:54 17-01-2018

Երևանում 40-ամյա վարորդը «Գագաթ» հացատան մոտ Ford-ով բախվել է SEAT-ին. SEAT-ն էլ «Առողջ սունկ» ՍՊԸ-ի տնօրենի Jaguar-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 15-ին Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով: Ժամը 23:50-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 40-ամյա Աշոտ Ղահրամանյանը իր վարած Ford մակնիշի 04 ՏՕ 223 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աբովյան խճուղում «Գագաթ» հացատան հարևանությամբ, բախվել է ճամփեզրին կայանված, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 39-ամյա Գևորգ Հայրապետյանին պատկանող SEAT մակնիշի 34 ՍZ 073 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի Զ. Քանաքեռցու փողոցի բնակիչ, 35-ամյա Գեղամ Հովհաննիսյանին պատկանող Jaguar մակնիշի 34 ՏZ 555 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Գ. Հայրապետյանը, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչներ, 17-ամյա Տաթևիկ Հայրապետյանը, 8-ամյա Մարատ Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Jaguar ի վարորդ Գ. Հովհաննիսյանը «Առողջ սունկ» ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ Ա. Ղահրամանյանը «Ավտո ՌՈՍԻ» ՍՊԸ-ի առաքիչ է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր