211652_close_icon
views-count5640 դիտում article-date 20:58 17-01-2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Արցախի հարցի կարգավորումն ընդգրկել է 2018թ. առաջնահերթությունների շարքում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի ոչ պաշտոնական նիստի ժամանակ նշել է 2018 թվականին 12 առաջնահերթ ուղղությունները և մտահոգություն առաջացնող խնդիրները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են պահանջվում: Գուտերեշը առաջնահերթությունների շարքում ընդգրկել է Արցախի հակամարտության կարգավորումը և դրա ուղղությամբ աշխատող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը նոր թափ հաղորդելը: «Հարկավոր է պատասխանել ազգայնականության ալիքին, ինչպես նաև նոր թափ հաղորդել միջնորդական առաքելություններին, այդ թվում՝ «նորմանդյան ձևաչափին» և Արևելյան Ուկրաինայի հարցով եռակողմ կոնտակտային խմբին, Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին, Վրաստանի վերաբերյալ միջազգային ժնևյան քննարկումներին և Մերձդնեստրի հարցով «5+2» ձևաչափով գործընթացին»,- հայտարարել է Գուտերեշն իր [url=http://www.un.org/press/en/2018/sgsm18855.doc.htm]ելույթում[/url]:

Նմանատիպ նյութեր