211652_close_icon
views-count2656 դիտում article-date 15:55 17-01-2018

Քննարկվել են Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության 2018 թ. Երևանում նախատեսված բարեգործական ծրագրերը

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեի հետ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Կառլ-Հայնց Շայդեին՝ քաղաքապետի տեղակալը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանում ծավալած բարեգործական լայնածավալ աշխատանքների համար: Հանդիպման ընթացքում Կառլ-Հայնց Շայդեն ներկայացրել է 2018թ. ընթացում մայրաքաղաքում նախատեսված բարեգործական ծրագերը: Նրա հավաստմամբ՝ այս տարի աշխատանքների ծավալներն ավելի մեծ են լինելու՝ կապված Երևանի հիմնադրման 2800-ամյակի, Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի, Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի հետ: Հիշեցնենք, որ քահանա Կառլ-Հայնց Շայդեի ջանքերով և Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ մայրաքաղաքում իրականացվում է «Գթության խոհանոց» ծրագիրը, որի շրջանակում Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների և հարակից վայրերի սոցիալապես անապահով շահառուները օրական մեկ անգամ տաք և կալորիականությամբ հագեցած ճաշ են ստանում, ինչպես նաև օգտվում «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի ներքո գործող սոցիալական այլ ծառայություններից: Տարեցտարի ծրագրի աշխարհագրությունն ընդլայնվում է:

Նմանատիպ նյութեր