211652_close_icon
views-count3812 դիտում article-date 15:03 17-01-2018

Պուտինը լիովին առողջ է. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ գործող նախագահը լիովին առողջ է, հաղորդում է Ria Novosti-ն։ Պատասխանելով ՌԴ նախագահի առողջության մասին հարցին՝ Պեսկովը նշել է, որ Պուտինը առողջ է և այդ առումով կարող է շատերին գերազանցել։ Մեկ այլ հարցի դիտարկմանը, որ հանարավո՞ր է պաշտոնապես հրապարակել նախագահի առողջության մասին տվյալներ, մամուլի քարտուղարը պատասխանել է, որ օրենքով նման ձևաչափի հաղորդագրություն տարածելը նախատեսված չէ։

Նմանատիպ նյութեր