211652_close_icon
views-count3107 դիտում article-date 11:44 17-01-2018

Թրամփը մտավոր առողջության շեղումներ չունի. Սպիտակ տան բժիշկ. BBC

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ենթարկվել է բժշկական հետազոտությունների, մտավոր ունակությունների շեղումներ չեն հայտնաբերվել, և ընդհանուր առմամբ բացարձակապես առողջ է, ասել է Սպիտակ տան բժիշկ Ռոնն Ջեքսոնը: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-42714293]BBC[/url]-ն: Անցյալ ուրբաթ 71-ամյա Թրամփը անցել է երեք ժամանոց համապարփակ բժշկական հետազոտություն` առաջին անգամ նախագահության ընթացքում: Բժշկական ստուգումը տեղի է ունեցել Մայքլ Վուլֆի սկանդալային «Կրակ և կատաղություն. Սպիտակ տան միջանցքներում» գրքի ազդեցությամբ, որտեղ ԱՄՆ նախագահի հոգեկան առողջությունը հարցականի տակ է դրվել: Երեքշաբթի երեկոյան Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում Ռոնն Ջեքսոնն ասել է, որ Թրամփը ընդհանուր առմամբ, «գերազանց առողջություն ունի»: «Ամեն ինչ վկայում է այն մասին, որ նախագահը առողջ է և այդպես էլ կմնա նախագահության ամբողջ ժամկետում», - վստահեցրեց բժիշկը` հավելելով, որ Թրամփը երբեք չի ծխել և չի խմել ալկոհոլ: Միևնույն ժամանակ, Ջեքսոնը նշել է, որ նախագահն օգտագործում է ցածր յուղայնությամբ սնունդ, ինչպես նաև կատարում ֆիզիկական վարժություններ:

Նմանատիպ նյութեր