211652_close_icon
views-count56470 դիտում article-date 10:40 17-01-2018

Խոշոր ու շղթայական ավտովթար-հրդեհ Երևանում. բախվել են Toyota-ն, Mazda-ն, Opel-ն ու Mercedes-ը, ինչի հետևանքով Toyota-ում հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 16-ին, խոշոր ու շղթայական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota մակնիշի 60 AA 800 համարանիշի, Mazda մակնիշի 35 NQ 626 համարանիշի, Opel մակնիշի 09 US 172 համարանիշի և Mercedes մակնիշի 35 GV 252 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Toyota-ի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները մարել են Toyota-ի ընթացային մասում առաջացած հրդեհը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գևորգ Նավասարդյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր