211652_close_icon
views-count4107 դիտում article-date 10:42 17-01-2018

Ռուսաստան. նախընտրական պայքար՝ կանխորոշված ավարտով. «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանում երկուշաբթի պաշտոնապես սկսվել է նախագահական պայքարը, որն ավարտվելու է մարտի 18-ի ընտրություններով: Երկրի Դուման նախապես որոշում էր ընդունել նախագահական ընտրությունները մարտի 18-ին տեղափոխելու վերաբերյալ, որը նաև Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման օրն է: Վերլուծաբանների կարծիքով՝ ընտրությունների արդյունքները ներկա իրավիճակում կանխորոշված են: Չնայած Պուտինի սպասված հերթական հաղթանակի՝ Ռուսաստանի քաղաքացիներից ոմանք այնուամենայնիվ պատրաստվում են քվեարկել: Փորձագետները մատնանշում են, որ ընտրություններից առաջ Ռուսաստանում բազմաթիվ օրենքների միջոցով երկրում ստեղծվել է իշխանությունների համար հարմար միջավայր, որտեղ իշխանությունն ինքն է ընտրում իր մրցակիցներին իսկ իրական քննադատական ձայներն անվանում թշնամական քարոզչություն: Այսպես, իշխանությունները հրաժարվել են որպես նախագահի թեկնածու գրանցել Ալեքսեյ Նավալնուն, իսկ անվանի Լևադա ռուսական սոցիոլոգիական կենտրոնը հայտարարել է, որ այլևս չի հրապարակելու քաղաքացիների հարցման արդյունքները: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4210683.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր