211652_close_icon
views-count5303 դիտում article-date 10:23 17-01-2018

Խեղճ համայնքապետեր. փողերը մխսվում են կոնֆերանսներում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հիշո՞ւմ եք՝ վարչապետը շրջում էր ողջ հանրապետությունով, հանդիպումներ էր ունենում բոլոր մարզերի համայնքապետերի հետ, հորդորում–համոզում էր բիզնես–ծրագրեր ներկայացնել համայնքը աշխուժացնելու համար, խոստանալով միջոցներ հատկացնել: Ամբողջ այդ «շքերթային» հանդիպումների արդյունքում ներկայացված ծրագրերից մոտ տասնհինգն են հաստատել: Այդ տասնհինգից չորս ծրագրերի հեղինակներն էլ հրաժարվել են, փոշմանել: Բանն այն է, որ կառավարությունը համայնքապետին ասում է՝ ծրագրերի ծախսերի 30%-ը դու հայթայթիր, իսկ ես կտամ մնացած 70%-ը: Բայց այդ 70%-ը բանկից վարկ է տալիս համայնքապետին՝ 12%-ով: Այսինքն՝ համայնքապետը կամ ծրագրի հեղինակը այդ 70%-ն էլ պիտի «փակվի» բանկի տոկոսներով հանդերձ: Բա կառավարության տված օգուտը ո՞րն է: Մարդիկ վախենում են՝ եթե հանկարծ բիզնես ծրագիրը տապալվի՝ ահռելի ծախսերի տակ կընկնեն: Այնպես որ, գործը տեղից չի շարժվում: Առայժմ միայն կոնֆերանսներ են կազմակերպում այդ թեմայով: Ու եղած փողերն էլ այդտեղ մսխում: Վերջում էլ կհայտարարեն, որ համայնքապետերի պատճառով երկրի տնտեսությունը կաղում է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր