2633 դիտում
20:27 16-01-2018
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի և Հովհաննես Հարությունյանի հետ
Այսօր՝ հունվարի 16-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի և Հովհաննես Հարությունյանի հետ: Այցի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:
Սմբատ Բարսեղյանը հացադուլից դուրս գալուց հետո ստացել է սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն: Այդ խորհրդատվությունը տրամադրվել է նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի կողմից: Ս.Բարսեղյանը ներկայում գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում, ինքնազգացողությունը բավարար է:
Տեղի է ունեցել առանձնազրույց նաև Հովհաննես Հարությունյանի հետ: Այցի ընթացքում պարզվել է, որ այսօր Հովհաննես Հարությունյանը
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է աջ ծնկան հոդի ռենտգենոգրաֆիկ հետազոտության, ինչպես նաև զննվել է վնասվածքաբանի կողմից:
Արայիկ Խանդոյանի հետ առանձնազրույցի ընթացքում նրան տրվել է անհրաժեշտ իրավական խորհրդատվություն՝ կապված քրեակատարողական հիմնարկ փաստաբանի մուտքին առնչվող օրենսդրական կարգավորումների հետ: Ա.Խանդոյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում:
Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։
[b]Հայաստանի Հանրապետության
մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1021 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր