211652_close_icon
views-count9060 դիտում article-date 20:12 16-01-2018

Պերեսը Մենդեշին հայտնել է, որ Ռոնալդուի համար նոր ակումբ փնտրի

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել ակումբը: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը զրուցել է պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշի հետ և վերջինիս խորհուրդ տվել ֆուտբոլիստի համար նոր ակումբ փնտրել: Կոնկրետ գումար Պերեսը չի նշել, պայմանագրում ամրագրված է 1 միլիարդ եվրո, սակայն «Ռեալը»՝ բնականաբար, չի կարող Կրիշտիանուի համար նման գումար ակնկալել: Նշվել է, որ «Ռեալը» կարող է Ռոնալդուին ընդգրկել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ կապված գործարքում, որին ձեռք բերելու հարցում Պերեսը խիստ շահագրգռված է:

Նմանատիպ նյութեր