211652_close_icon
views-count4023 դիտում article-date 20:01 16-01-2018

Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց. «Չայնիի» ոլորաններում մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 16-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: [b]Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Նոյեմբերյան-Ոսկեպար (միայն բեռնատար ավտոմեքենաների համար) ավտոճանապարհները:[/b] Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզերում,Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ, Աբովյան և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է թույլ ձյուն: [b]Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում առկա է մառախուղ: [/b] Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ նյութեր