211652_close_icon
views-count15957 դիտում article-date 17:34 16-01-2018

«Տպավորություն ստացա, որ գողին թաքցնում են»․ օպերատորը դիմում է Վլադիմիր Գասպարյանին. Aravot.am

Դեկտեմբերի 16-ին Գյումրու Անի թաղամասում գտնվող «Վիկտորիա» հարսանյաց սրահից, որտեղ օպերատոր Հայկ Հակոբյանը հարսանիք է նկարահանել, գողություն է կատարվել․ անծանոթ անձը, մտել է երաժիշտների համար նախատեսված սրահ՝ քրքրել կախված հագուստների գրպանները ու Հայկ Հակոբյանի վերարկուի ծոցագրպանից տարել 450 հազար դրամ։ Հարսանյաց սրահի տեսախցիկներն արձանագրել են կատարվածը․ ակնհայտ երևում է գողություն կատարած անձի դեմքը։ Հայկ Հակոբյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ սկզբում դիմել է հարսանյաց սրահի տնօրինությանը, տեսախցիկների ժապավենը հանել ու տեսել, որ հարսանիքավորների հետ ոչ մի կապ չունեցող անծանոթ մի երիտասարդ մտնում է շենքից ներս, բարձրանում երկրորդ հարկ, մտնում զուգարան, հետո հարսանյաց սրահ, օղի է խմում ու սկսում քրքրել երաժիշտների համար նախատեսված սրահում գտնվող վերարկուների գրպանները։ Ոչ մեկի գրպանից փող չգտնելով՝ հանկարծ 450 հազար դրամ է հայտնաբերում Հայկ Հակոբյանի վերարկուի ծոցագրպանից։ Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/01/16/931406/]այստեղ[/url] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/16/1086861/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագորղը, դեկտեմբերի 16-ին, անձնական ունեցվածքի գողություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցի թիվ 10/3 հասցեում գործող «Վիկտորիա» հարսանյաց սրահի երաժիշտների համար նախատեսված սենյակից գողացել էր մոտ 450 հազ. դրամ: Գումարը եղել էր աթոռի թիկնոցին կախված կիսաբաճկոնի ծոցագրպանում և այն պատկանել էր Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի բնակիչ, 35-ամյա Հայկ Հակոբյանին, ով պետք է այդ գումարով կարևոր վճարումներ կատարեր, սակայն «շաբաթը ուրբաթից շուտ եկավ» ու ճիվաղը հարսանեկան արարողության ժամանակ գողացել էր գումարը: Գ. Շամշյանի տեղեկություններով, Հ. Հակոբյանը Գյումրու քաղաքապետարանի լուսանկարիչ-օպերատորն է, իսկ գողությունը տեսանկարահանվել է հարսանյաց սրահում եղած տեսախցիկների կողմից և այդ մասին տեղեկացվել է ոստիկանության Մուշի բաժին, սակայն նշված բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մինասյանը ոչ մի աշխատանքներ չէր ձեռնարկել տեսախցիկի արձանագրածը առգրավելու ուղղությամբ: Երևի Մուշի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքի մեծն հետաքննիչ Մինասյանը մուշ-մուշ քնով էր ընկել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր