7359 դիտում
18:14 16-01-2018
Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին. Չավուշօղլուն խոսել է Հայոց ցեղասպանության մասին
Այսօր Կանադայի Վանկուվերքաղաքում կազմակերպվել է Կորեական թերակղզում տիրող իրավիճակի մասին քննարկում, որին մասնակցել են 20 երկրների արտգործնախարարներ:
Քննարկմանը մասնակցող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը:
Ինչպես գրում է թուրքական haberler.com կայքը, Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատմությունը պետք է թողնել պատմաբաններին» և որ Թուրքիայի խորհրդարանը չի կարող պատմական դեպքերի վերաբերյալ որևէ որոշում կայացնել:
«Թուրքիայի Հանրապետության խորհրդարանը ոչ ոքի պատմության մասին որոշումներ չի կայացնում, չենք էլ կարող կայացնել: Ավելին՝ սկզբունքորեն դեմ ենք դրան: Պատմական հարցերը պետք է թողնել պատմաբաններին: Նման հարցերի շուրջ որոշումներ ընդունելու համար նաև անհրաժեշտ են համապատասխան դատական որոշումներ, որովհետև ցեղասպանությունն իրավական կատեգորիա է»,- ասել է Չավուշօղլուն:
Նմանատիպ նյութեր
4924 դիտում
16:41 05-06-2018
Պոմպեոն և Չավուշօղլուն Վաշինգտոնում խոսել են Հայկական հարցի մասին
13961 դիտում
21:20 27-11-2021
Չավուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել. News.am
1184 դիտում
10:01 25-05-2019
Վաստակավոր հայագետի խորհուրդը երիտասարդ պատմաբաններին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
487 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
577 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
439 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել